top of page

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ստրանջայի մրցաշարում

Feb 5, 2024
1 min read

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում։

Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Մեր մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։

Առաջին երկու ռաունդները բավականին բարդ են ստացվել Սահակյանի համար, բայց 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկն ունեցել է մեծ առավելություն։

Ստրանջայի մրցաշարին Հայաստանը ներկայացված է 4 բռնցքամարտիկով։

Բուլղարիայում ռինգ դուրս կգան նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը

1/3798
bottom of page