ԱԼԻԵՒՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ.
Feb 7, 2024
1 min read

Ադրբեջանում ընթացող արտահերթ նախագահական ընտրությունների շրջանակում երկրի գործող ղեկավար, նախագահի թեկնածու Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները քվեարկություն են կատարել օկուպացված Ստեփանակերտի ընտրատեղամասում։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ շուրջ 30-ամյա դադարից և Արցախի բռնազավթումից ու հայաթափումից հետո առաջին անգամն է, որ հայկական բնակավայրերում անցկացվում են Ադրբեջանի նախագահական ընտրություններ։




















