top of page

Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 7, 2024
  • 1 min read

ree

Նա վստահություն հայտնեց, որ ավագանու ՔՊ-ական անդամների մեծ մասը գաղափար էլ չունի, թե ինչի համար է քվեարկում, ինչ հետևանքներ կունենա այդ որոշումը։



«Մենք ինքներս էլ տեսնում ենք. կարմիր գծերը 160 հազար դրամ դարձնելուց հետո տրանսպորտի ոչ մի բեռնաթափում տեղի չունեցավ։ Ես չեմ ճանաչում մի մարդու, որ այս որոշումից հետո մեքենան թողել է տանն ու տրանսպորտից է օգտվում։ Դրա մասին ասում էր մեր ֆրակցիան»,-ասաց նա։



Նրա խոսքով, որպեսզի մարդը մեքենան թողնի տանը, պետք է կարողանա օգտվել նորմալ տրանսպորտից, սակայն նորմալ տրանսպորտ չեն ապահովել քաղաքային իշխանությունները։



«Շատ կոնկրետ ասեմ, սա թալան է։ Ընդ որում, այս որոշումը չի վերաբերում հարուստներին։ Նրանք 300 հազար, 500 հազար լինի, կտան այդ գումարը, սա ազդել է միջին խավի, նաև սոցիալական խնդիր ունեցող  մարդկանց վրա»,-ասաց նա։



Մինչ Մարությանը դահլիճից դուրս պատասխանում էր լրագրողների հարցերին, նիստի ընթացքում անցկացված քվեարկության արդյունքում նրան զրկեցին ավագանու մանդատից։



 «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը կողմ քվեարկեց 34 անդամ։

1/3161
bottom of page