Իտալուհին 17 հղիություն է կեղծել՝ ստանալով 110,000 եվրո մայրության նպաստ և մի քանի տարի մնալով ֆիզարձակուրդում.
- Lida Nalbandyan
- Feb 16, 2024
- 2 min read

Իտալիայի 50-ամյա բնակչուհի Բարբարա Այոլը մեղադրվում է 17 հղիություն կեղծելու և այդ միջոցով մի քանի տարի ֆիզարձակուրդում մնալու ու պետությունից 110,000 եվրո մայրության նպաստ ստանալու համար:Ինչպես նշում է Oddity Central-ը, կինը կեղծ հղիությունների «օպերացիան» իրականացրել է 24 տարվա ընթացքում: Այս տարիների ընթացքում նա ասել է, թե իբր «հղիություններից» 12-ը բնականորեն ընդահատվել են վիժման հետևանքով: Մյուս հինգի մասով նա ստել է, թե իբրև լույս աշխարհ է բերել երեխաներին և նրանց անվանել Բենեդետտա, Անժելիկա, Աբրամո, Լետիցիա և Իսմաելե: Միայն թե «երեխաների» գրանցման մասին ոչ մի գրառում չկա, և ոչ ոք իրականում չի տեսել նրանց:Բարբարայի պնդմամբ՝ իր կրտսեր երեխան «ծնվել է» անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն իշխանությունները պնդում են, որ նա հսկողության տակ է եղել իր վերջին հղիության ընթացքում, և նրանք ապացույցներ ունեն, որ նա երբեք հղի չի եղել: Նրանք կնոջը մեղադրում են, որ նա կեղծել է բոլոր 17 հղիությունները՝ ավելի քան 110,000 եվրո նպաստ ստանալու և աշխատանքից ֆիզարձակուրդ ստանալու համար:Դատախազները պնդում են, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում կինը մանրակրկտորեն մշակված խարդախության սխեմայի շրջանակում Հռոմի կլինիկայից գողացել է ծննդյան վկայականներ և այլ փաստաթղթեր, բժիշկների ստորագրություններ, կիրառել է բարձեր՝ հղի երևալու համար:Իր բոլոր «հղիությունները» գրանցելու համար Բարբարա Այոլն օգտագործել է գողացված բժշկական վկայականներ՝ կեղծ ստորագրություններով և կարողացել է ստանալ 110,000 եվրո մայրության նպաստ, ինչպես նաև տարբեր գործատուներից՝ ընդհանուր առմամբ մի քանի տարվա ֆիզարձակուրդ:Անհավատալի է, որ այսքան ժամանակ ոչ ոք ոչինչ չի կասկածել: Սակայն հաջողությունը նրան լքել է անցյալ տարի, երբ ոստիկանությունը սկսել է հետևել նրան և հավաքել ապացույցներ առ այն, որ կինն իրականում հղի չէ: Սա սկիզբ է դրել նրա նախորդ «հղիությունների» վերաբերյալ հետաքննությանը:
«Ես լավ գիտեի, որ իմ զուգընկերուհին հղի չէ», - հարցաքննության ժամանակ խոստովանել է Բարբարայի 55-ամյա սիրելին՝ Դավիդե Պիզինատոն՝ հավելելով, որ ինքը կնոջ խարդախության մասին տեղյակ է եղել 2012 թվականից, երբ սկսվել են նրանց հարաբերությունները: Տղամարդը մեղադրվում է որպես հանցակից, բայց ավելի քան պատրաստ է ցուցմունք տալ Այոլի դեմ՝ ավելի մեղմ պատիժ ստանալու ակնկալիքով:




















