top of page

«Փաստ». ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կուսակցություն է հիմնում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ մեկ ամիս առաջ նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ղեկավարած «Համահայկական ճակատ» շարժումը, մեր ունեցած տեղեկություններով, շուտով կհայտարարի կուսակցություն դառնալու մասին:

Հավելել էինք, որ Կարապետյանի «ճամբարից» ժամկետները ճշտել չէր հաջողվել: Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ իսկապես Արշակ Կարապետյանը շուտով կուսակցություն կհիմնադրի։ Կուսակցությունը կրելու է շարժման անվանումը` «Համահայկական ճակատ»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, հիմնադիր համագումարը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 18։00ին Armenia Marriott հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում։

Որպես «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադրման պատճառ՝ նշվում են շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը, քաղաքական պայքարի փուլ մտնելու պատրաստակամությունը և շարժմանն աջակցող և անդամագրված հազարավոր քաղաքացիների առաջարկները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Comments


bottom of page