top of page

Հայաստանը տվյալներ կստանա խոշոր կորպորացիաների շրջանառության մասին:

  • Jan 15, 2024
  • 1 min read

Հայաստանը տվյալներ կստանա խոշոր կորպորացիաների շրջանառության մասին, որոնց մասնաճյուղերը կամ դուստր ձեռնարկություններն աշխատում են երկրի տարածքում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Հաշվետվությունների ավտոմատ փոխանակման մասին» իրազեկ մարմինների բազմակողմ համաձայնագրին (Multilateral competent authority agreement on the exchange of country-by-country reports) Հայաստանի միանալու նախագծի քննարկման ժամանակ, հունվարի 15-ին ասել է ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանը։

Երկիրը, որտեղ գրանցված է որեւէ խոշոր ընկերության գլխավոր գրասենյակը, պարտավոր է լինելու տեղեկացնել իր շրջանառության մասին այն երկրներին, որոնցում այդ ընկերությունը մասնաճյուղեր ունի։ «Սակայն այս պահանջը տարածվելու է միայն այն կորպորացիաների վրա, որոնց տարեկան շրջանառությունը սկսվում է 750 մլն եվրոյից»,- նշել է Մուրադյանը։

Համաձայնագրի նպատակը կորպորացիաների շրջանառությանը հետեւելն է եւ տրանսֆերտային գնագոյացումից խուսափելը։

ՊԵԿ փոխնախագահը համոզված է, որ Հայաստանի միանալը համաձայնագրին կբարձրացնի ներդրողների վստահությունը երկրի հանդեպ։

Համաձայնագիրը կազմվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հովանու ներքո, հարկերից խուսափելու դեմ պայքարի շրջանակում

1/3402
bottom of page