Աբովյան փողոցում ծառը կոտրվել ու ընկել է ավտոմեքենաների վրա
Jan 24, 2024
1 min read

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան փողոցում հսկայական ծառը կոտրվել և ընկել է երթևեկող 3 ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, նախնական տեղեկություններով, տուժածներ չկան։ Երթևեկությունը նշված փողոցում կաթվածահար է եղել:
