top of page

«Ո՞նց ենք ուզում ավելի մեծ Հայաստան, երբ ամեն տարի մի 100 հազար հայաստանցի «Գրին քարտ» է երազում». Թաթուլ Հակոբյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 25, 2024
  • 1 min read

ree

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դառը մտքեր՝ առանց շաքար թեյի հետՄենք՝ 10 միլիոն հայերով (թող լինի 8 կամ 11, չգիտեմ), ո՞նց ենք Արևմտահայաստան տենչում, երբ դատարկվում է այն Հայաստանը, որն այսօր մերն է:Մենք ո՞նց ենք ուզում ավելի մեծ Հայաստան, երբ ամեն տարի մի 100 հազար հայաստանցի «Գրին քարտ» է երազում: Մենք ո՞նց ենք ուզում հավատալ կոլեկտիվ Արցախ վերադառնալու պոռոտախոսների հայտարարություններին, երբ նրանք դրսում լավ գործ ունեն կամ դեսպանատան հերթի մեջ են, որ փախստականի կարգավիճակով հեռանան Հայաստանից ու լավ գործ գտնեն:Ինչո՞ւ ենք մենք այսքան անբարո՝ խմում ենք Հայոց բանակի կենացը, բայց մեր երեխաներին փախցնում Հայոց բանակից:Շարունակելի...»:

1/3161
bottom of page