top of page

Արքայազն Ուիլյամը վրդովվել է արքայազն Հարիի` թագավորական ընտանիք վերադառնալու ցանկությունից

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 18, 2024
  • 1 min read

ree

Արքայազն Ուիլյամը վրդովվել է իր եղբոր՝ արքայազն Հարիի` թագավորական ընտանիք վերադառնալու ցանկությունից։ Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով աղբյուրին։

Նախօրեին լրագրողները գրել էին, որ արքայազն Հարին պատրաստակամություն է հայտնել ժամանակավորապես կատարել թագավորական պարտականությունները՝ աջակցելու իր հորը՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին, որը բուժվում է քաղցկեղից։ Սակայն արքայազն Ուիլյամին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նա թույլ չի տա իր եղբորն ընտանիք վերադառնալ։

«Եթե որևէ մեկը պատրաստ է ավելի շատ պարտականություններ ստանձնել, դա  Ուիլյամն է, բայց այդ հարցը դեռ նույնիսկ օրակարգում չէ: Այժմ նա մեծ ուշադրություն է հատկացնում հոր առողջության, ընտանիքի և միապետության համար լավագույնի վրա: Հարրիի ցանկացած կարգավիճակով վերադառնալու հավանականությունը զրոյական է»,- հավելել է ինսայդերը:

1/3160
bottom of page