top of page

«Նիսան»-ը բախվել է «Վոլգա»-ին և մխրճվել բնակչի տան մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 25, 2024
  • 1 min read

ree

Այսօր՝ փետրվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:45-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Արտավազ գյուղի 1-ին փողոցում, Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 1 փողոցի բնակչին պատկանող Волга մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

1/3160
bottom of page