Երևանում բեռնատարի վրայից կոնտեյները պոկվել, ընկել է՝ փակելով թունելը
Jan 29, 2024
1 min read

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհահատվածում՝ թունելի մեջ, Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրայից կոնտեյները պոկվել և ընկել է ճանապարհին՝ փակելով այն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում և սպասում են, որպեսզի կոնտեյները հատուկ տեխնիկայով դուրս բերեն թունելից։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Երևանում բեռնատարի վրայից կոնտեյները պոկվել, ընկել է՝ փակելով թունելը
Երևանում բեռնատարի վրայից կոնտեյները պոկվել, ընկել է՝ փակելով թունելը




















