top of page

Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին. Գոռ Սահակյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 15, 2024
  • 1 min read

ree

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը նպատակ ունի փոխել քաշային կարգը:

«Չեմպիոնությունը պահպանելն ավելի դժվար է: Այս առաջնությանը մոտ մեկ ամիս և 10 օր էինք պատրաստվել: Ժամանակը քիչ էր: Կարող էի ավելին անել, նույնիսկ ավելին, քան արել էի Երևանում նախորդ տարի կայացած առաջնությունում: Չստացվեց: Փառք Աստծո, որ այս կիլոգրամներով կրկնեցի Եվրոպայի չեմպիոնությունը: Փորձելու եմ  հետագայում բոլոր սխալներս ու թերություններս շտկել: Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին, բոլոր նրանց, որոնք ի սրտե ուրախացել ու հավատացել են ինձ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոնը:

Սահակյանի խոսքով` ինքն ունակ էր ավելին անել թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, իսկ գրանցած արդյունքը չի բավարարում իրեն:

«Կարծում եմ՝ քաշային կարգս կփոխեմ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,-ասել է նա:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Սահակյանը մեկ մոտեցմամբ դարձավ այս վարժության ոսկե մեդալակիր` գլխավերևում պահելով 171 կգ: Երկամարտի 311 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ ոսկե մեդալակիր:

1/3160
bottom of page