Ֆիննական պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրամիության առաքելության կենտրոնատեղի
- Lida Nalbandyan
- Feb 17, 2024
- 1 min read

Ֆինլանդիայի ԱԳՆ պատվիրակությանն ընդունել են Հայաստանում Եվրամիության առաքելության (EUMA) կենտրոնատեղիում։
Ինչպես տեղեկացրել են EUMA մամուլի ծառայությունում, կցորդ Հեյկի Մատիլան եւ ավագ մասնագետ Անրի Ռիիհիմյակին տեղեկացվել են առաքելության գործունեության մասին։ Ֆինլանդիային երախտագիտություն է հայտնվել նրա ավանդի եւ մշտական աջակցության համար։




















