top of page

Պուտինը խոսել է պատերազմի միջով անցածների և «առանց տաբատի ցատկողների» կյանքի առաջնահերթությունների մասին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 16, 2024
  • 1 min read
ree

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի բաղկացուցիչ սուբյեկտների մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցներին մունիցիպալիտետների աշխատանքում ներգրավելու կարևորության մասին, հայտնում է Москва 24-ը։

«Երբ մարդիկ որոշում են դա անել (հատուկ գործողության մասնկացել - խմբ), երբ նրանք անցնում են այս խառնարանով և վերադառնում, կյանքի շատ առաջնահերթություններ այլ կերպ են դասավորվում: Այստեղ այլևս ինչ-որ միջոցառման ժամանակ առանց տաբատի չես ցատկի, այստեղ մարդիկ կյանքին բոլորովին այլ կերպ են նայում, առաջնահերթություններն ու արժեքներն այլ են»,- ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցները։

1/3160
bottom of page