Երևանում կայանված Citroen մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Feb 8, 2024
1 min read

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի 23/1 հասցեի հարևանությամբ գտնվող շենքի բակում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ե.-ին։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում հրդեհի պատճառը, պարզվում է։




















