top of page

Վստահ եմ, որ միջպետական հարաբերություններն է՛լ ավելի կամրանան. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին

Feb 9, 2024
1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել՝ շնորհավորելով Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական հարաբերություններն էլ ավելի կամրանան և զարգացում կապրեն իր պաշտոնավարման ընթացքում»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը փետրվարի 8-ին վստահության քվե է տվել նոր կառավարությանը՝ նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։

1/3798
bottom of page