top of page

ԱԺ-ում արդեն երկու ժամ է՝ ընթանում է ՔՊ-ի եւ Տիգրան Ավինյանի փակ հանդիպումը. Բազմաթիվ պատգամավորներ են հերթագրվել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 30, 2024
  • 1 min read

ree

Այս պահին Ազգային ժողովում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փակ հանդիպումը:  Այն մեկնարկել է մոտավորապես ժամը 15-ին, անցել է 2 ժամից ավելի եւ այն դեռ չի ավարտվել:

Բազմաթիվ պատգամավորներ են հերթագրվել են եւ տալիս են շատ հարցեր:

Ավելի վաղ լրատվականներից մեկը հայտնել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Պատճառն այն է, որ վերջին օրերին տեղացած ձյան հետեւանքով քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ կան, Երեւանում ձնամաքրման հարցում իրավիճակը հեռու է բավարար լինելուց:

Բացի դրանից, վերջին շրջանում քննարկվող բազմաթիվ հարցերում անհամաձայնություն կա ՔՊ-ականների եւ Տիգրան Ավինյանի միջեւ, այդ թվում թենիսի կորտերը քանդելու հարցում: ՔՊ-ում շատերը պնդում են, որ Ավինյանը լավ չի աշխատում:

1/3160
bottom of page