top of page

Հայտնի են BAFTA մրցանակաբաշխության հաղթողները. «Օպենհայմեր»-ը հաղթել է 7 անվանակարգում

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 19, 2024
  • 1 min read

ree

Լույս փետրվարի 19-ը Լոնդոնի Royal Festival Hall-ում տեղի է ունեցել կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի (BAFTA) շնորհման 77-րդ արարողությունը։ Հաղթողների ցանկը հասանելի է մրցանակաբաշխության կայքում:Լավագույն ֆիլմ է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր»-ը, որը երեկոյի ընթացքում ամենաշատ մրցանակներ ստացած կինոնկարն է:

Լավագույն բրիտանական ֆիլմ է ճանաչվել «Հետաքրքրությունների գոտի»-ն:

Որպես լավագույն ռեժիսոր պարգևատրվել է Քրիստոֆեր Նոլանը («Օփենհայմեր»), լավագույն դերասան՝ Քիլիան Մերֆին («Օփենհայմեր»), լավագույն դերասանուհի՝ Էմմա Սթոունը («Խեղճ արարածներ»):Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը («Օփենհայմեր»), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Դավան Ջոյ Ռենդոլֆը («Լքյալները»):«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում հաղթել է «Անկման անատոմիա» ֆիլմը:«Ֆիլմի լավագույն երաժշտություն», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում հաղթել է «Օփենհայմեր»-ը

Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «20 օր Մարիուպոլում»-ը:

1/3160
bottom of page