top of page

«Աշոտը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, անգամ ծխախոտ օգտագործած չկա». Ռոման Երիցյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 21, 2024
  • 1 min read

ree

Իրավապահները ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թեկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին։ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, չհայտնելով նույնականացնող տվյալներ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էր․ «Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»։Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի և «24 news» կայքի օպերատորի միջև: Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել՝ հայցելով ներողամտությունը։ Այդուհանդերձ, իրավապահները ձերբակալել են Աշոտ Դանիելյանին, սակայն բոլորովին այլ վարույթով։

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, Դանիելյանի պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է հետևյալը. «Տերյան փողոցից դեպի Աբովյան փողոց երթևեկելու ընթացքում նրա դիմացն արգելափեկել է քաղաքացիական ավտոմեքենա ու, 20-ից ավելի դիմակավորված անձինք, ֆիզիկական բռնություն կիրառելով ձեռնաշղթաներ են հագցրել նրան ու նստեցրել իր իսկ մեքենայի նստատեղին և տեղափոխել բաժին: Իրադարձությունը տեղի է ունեցել մոտավոր 18:10-ի կողմերը, 21:00-ին՝ փաստաբանի ժամանելուց հետո, նրա մեքենան կնիքվել է: Ոստիկանությունն ու ՔԿ-ն հայտնել են, թե Աշոտը կասկածվում է թմրանյութեր պահելու, իրացնելու մեջ: Աշոտ Դանիելյանը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առնչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել»:

1/3160
bottom of page