Wine Enthusiast-ը Հայաստանը ներառել է հնագույն 7 գինեգործական շրջանների ցուցակում
- Lida Nalbandyan
- Feb 12, 2024
- 1 min read

ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեից տեղեկանում ենք, որ Wine Enthusiast-ը Հայաստանը ներառել է հնագույն 7 գինեգործական շրջանների մեջ։ «Հայ գինեգործները հինը նորովի են ներկայացնում։ Հայաստանում գինեգործության վկայություններն առնվազն 6000 տարվա պատմություն ունեն։ Դրանք կարելի է գտնել Արենի-1 քարանձավում, որի անունով էլ կոչվում է Հայաստանի ամենահայտնի կարմիր խաղողը»,- նշվում է հոդվածում։ Տեղեկացնենք, որ Wine Enthusiast-ը հիմնադրվել է 1979 թվականին Նյու Յորքում։ Ընկերության նպատակն է տեղեկություններ տալ սպառողներին գինու մասին։ 1988 թվականից սկսել է լույս տեսնել նույնանուն ամսագիրը, որը կարևոր մանրամասներ է պարունակում արտադրողների, ինչպես նաև սպառողների կարծիքների մասին։ Յուրաքանչյուր տարի Wine Enthusiast-ը հրապարակում է լավագույն գինիների ցանկը՝ հաշվի առնելով գին-որակ համադրությունը։ Այս ցանկի համար կողմնորոշիչ են սպառողների կարծիքները, որոնք ցանկանում են ձեռք բերել որակյալ արտադրանք՝ հասանելի գնով։ Wine Enthusiast ամսագիրը լույս է տեսնում կես միլիոն տպաքանակով, այդ պատճառով անչափ լուրջ մոտեցում է ցուցաբերվում բոլոր հրապարակումներին։




















