top of page

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 13, 2024
  • 1 min read

ree

ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, հայտարարել է «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին՝ ստուգելու դրա անվտանգությունը։



Պատճառը  Վլադիկավկազի բնակչի՝ հանքային ջուրը խմելուց հետո կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։



ՏԱՍՍ-ը մանրամասնում է, որ Հյուսիսային Օսիայի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել մի կում քացախ խմելուց հետո, որը, ինչպես պարզվել է, եղել է Հայաստանից բերված հանքային ջրի նոր, չբացված շշի մեջ։ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն Telegram-ի իր ալիքում առաջարկել էր դադարեցնել դրա վաճառքը տարածաշրջանում:



«Այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ Վլադիկավկազի մի բնակիչ «Ջերմուկ» հանքային ջրի շշից խմելուց հետո կերակրափողի այրվածք է ստացել, ջրի փոխարեն նոր փակ շշի մեջ քացախ է եղել, ես տեղյակ եմ իրավիճակի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։



«Կոչ եմ անում հանրապետության բնակիչներին՝ քանի դեռ բոլոր հանգամանքները չեն պարզվել, մի օգտագործեք «Ջերմուկ» ապրանքանիշի արտադրանքը, զգույշ եղեք»,- նշել է Մենյայլոն։

1/3160
bottom of page