top of page

Հարավային Կովկասում փաստացի խաղաղություն է. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ պայմանավորվածություն կա․ Ալիև

Feb 18, 2024
1 min read

Ալիևը հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումը Մյունխենում անցել է կառուցողական մթնոլորտում և օգտակար է եղել։ 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն ասել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ:

Նա իրական է համարել խաղաղության ձեռքբերումն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ հավելելով․ «Հարավային Կովկասում փաստացի խաղաղություն է»։

1/3798
bottom of page