«Սամվել Շահրամանյանը Հայաստանում է». Արցախի ՄԻՊ
- Lida Nalbandyan
- Feb 15, 2024
- 1 min read

«Մեդիա կենտրոն»-ում ընթացող ասուլիսի ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ-ում է. «Պարոն Շահրամանյանը գտնվում է Երևանում, զբաղվում է Արցախի ժողովրդին վերաբերող հարցերով, հրապարակային ակտիվություն չի ցուցաբերում, որովհետև, հավանաբար ստեղծված իրավիճակում ավելի նախընտրելի է նախագահի պարտականություններն ու լիազորություններն իրականացնել ոչ թե հրապարակային հարթակում, այլ՝ գործնական՝ առանց դրանց հրապարակայնություն հաղորդելու»,- նշել է նա:




















