top of page

Փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են նախորդ օրվա համեմատ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 14, 2024
  • 1 min read

ree

ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 14-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատէժանանալով 0.08 դրամով։ Էժանացել են նաև եվրոն և ռուբլին։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 403 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 407 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 428 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 440 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 435 դրամ է, վաճառքը՝ 440 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.32 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.51 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.38 դրամ, վաճառքը`4.46 դրամ։

1/3160
bottom of page