top of page

ԱՄՆ-ը ներողություն է խնդրել Իրաքից


ԱՄՆ-ը ներողություն է խնդրել Իրաքից փետրվարի սկզբին իր տարածքի վրա հարձակման համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը։ Այս մասին նա ասել է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի (ADF) շրջանակում:


«Իրոք, Վաշինգտոնը չի զգուշացրել Իրաքին իրաքյան անվտանգության ուժերի վրա հարձակումների ժամանակ, ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը ներողություն է խնդրել այս իրավիճակի հետ կապված», – ասել է նախարարը: 


Ավելի վաղ Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին խոստովանել էր, որ Միացյալ Նահանգները նախապես չի տեղեկացրել Իրաքի կառավարությանը փետրվարի 3-ին երկրի վրա օդային հարվածներ հասցնելու իր մտադրության մասին և ներողություն է խնդրել սխալի համար:

bottom of page