top of page

Ադրբեջանական Կարմիր մահիկը ռեժիմի հետևորդ է՝ Ժնևի կոնվենցիայով պաշտպանված հագուստով. Շվեդ լրագրող

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 5, 2024
  • 1 min read
ree

Ցավոք, ադրբեջանական Կարմիր մահիկները ոչ այլ ինչ են, քան ռեժիմի հետևորդներ՝ հագնված Ժնևի կոնվենցիայով պաշտպանված հագուստով. X-ի իր միկրոբլոգում գրել է շվեդ լրագրող Ռասմում Կանբեկը՝ արձագանքելով տեղեկատվությանը, թե  ադրբեջանական Կարմիր մահիկի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերին։

«Կազմակերպության կառավարման խորհուրդը սերտորեն կապված է Ադրբեջանի ղեկավարության հետ, և չեզոքության հիմնական արժեքը լիովին անտեսվում է։ Հիշու՞մ եք, երբ դրանք օգտագործվեցին Աղդամի ճանապարհին Լեռնային Ղարաբաղի մուտքի մոտ բողոքի ցույցի համար։ ԿԽՄԿ-ի պահանջով հայտարարություններ անելու փոխարեն, նրանք միտումնավոր հակադարձ հայտարարություններ արեցին ԿԽՄԿ-ի դեմ, ինչը էլ ավելի խորացրեց հումանիտար ճգնաժամը»,-գրել է նա։

1/3161
bottom of page