top of page

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ․ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ

Feb 7, 2024
1 min read

Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվել, որ փակվում է Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը: 

Մեր տեղեկություններով, վարդենիսցիները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։ Վարդենիսում գտնվող հիմնարկություններն, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, արդեն մի քանի օր է ստորագրահավաք են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։ 

Ըստ մեր աղբյուրի, եթե պահանջը չբավարարվի, ամենայն հավանականությամբ, փետրվարի 12–ին Վարդենիսի և շրջակա գյուղերի բնակիչները բողոքի ակցիա կիրականացնեն, ճանապարհներ կփակեն։ 

Նշենք, որ միայն Վարդենիսում հաշվառված են շուրջ 38900 քաղաքացիներ, որոնք իրենց անձնագրային և հաշվառման տարաբնույթ խնդիրների համար ստիպված են լինելու անցնել 40-50 կիլոմետր լրացուցիչ ճանապարհ։ 

Փաստն այն, է որ սա իշխանության հերթական անթույլատրելի քայլն է սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների բնականոն կյանքը բարդացնելու ուղղությամբ։


1/3798
bottom of page