top of page

«Մեղավորները կենթարկվեն պատասխանատվության». ռազմական ոստիկանության պատասխանը` ադրբեջանական կողմին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 12, 2024
  • 1 min read

ree

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել:

Նախնական տեղեկատվությամբ, փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:

1/3161
bottom of page