Սյունիքում կողաշրջվել է 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը
- Lida Nalbandyan
- Feb 27, 2024
- 1 min read

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:00-ի սահմաններում Տաթև վանական համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում մոտ 23 տոննա ավիաբենզինով բարձված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով՝ հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորները հայր ու որդի են, Իրանի քաղաքացիներ:




















