ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՈՒՆԵՆԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՊԻՏԻ ԴԱ ԱՆԵՍ
- Jan 20, 2024
- 1 min read

Նորից եմ ասում, մենք պետք է այս գիտակցումը մարդկանց մեջ մտցնենք, պետք է այս ուղղությամբ գնալ։ Շատ լավ, վճարելու է օրը 5 դրամ հարկ, թող վճարի օրը 5 դրամ։ Խնդիրն այն է, որ ինքը հարկ վճարող է, քաղաքացի է, սուբյեկտ է։ Հարկային մշակույթ ներդնելը և սերմանելն էլ է կարևոր գործ։ Հարկն այն է, որ քաղաքացին մի գրպանից հանում է՝ դնում մյուս գրպանը, որովհետև եթե ինքը հարկ չտա, եթե ենթադրենք քաղաքացին հարկ չվճարի ընդհանրապես, հարյուր անգամ ավելի գումար ստիպված կլինի ծախսել։Այս մասին ՊԵԿ այցելության ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Եկեք ենթադրենք, որ ամեն քաղաքացի իր համար ճանապարհ է կառուցում, ամեն քաղաքացի իր համար դպրոց է կառուցում, ամեն քաղաքացի իր համար հիվանդանոց է կառուցում, հարկ վճարելն ամեն քաղաքացու ծախսի կրճատում է՝ հազարավոր անգամներով։ Առաջին հերթին այս գիտակցումը պետք է մտնի մարդկանց մեջ։ Ու հարկային հանցագործությունների նկատմամբ պետք է ընդհանուր առմամբ վերաբերմունքը փոխել: Հարկային քաղաքականության փիլիսոփայական հատվածը մենք պետք է ուժեղացնենք։ Ես չեմ ուզում դրա անունը նույնիսկ քարոզչություն դնել, ես ավելի շատ դա կանվանեմ գիտակցության մատակարարում, որ մարդը հասկանա՝ ինչ է հարկը, ինչի համար է հարկը: Հարկը պետություն ունենալու համար է, ուրիշ իմաստ չունի: Եթե դու ուզում ես ունենալ պետություն՝ դու պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ՝ չկա պետություն»,- ասել է նա:




















