ԱՊԼ․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները
- Lida Nalbandyan
- Feb 10, 2024
- 1 min read

Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է հունվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները։
Մրցանակին հավակնում են 5 ակումբի 6 խաղացող:
Ցուցակում ընդգրկված են «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» հարձակվողներ Դիոգո Ժոտան և Ռիշարլիսոնը, «Արսենալի» և «Լիվերպուլի» պաշտպաններ Գաբրիել Մագալաեսը և Քոնոր Բրեդլին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և «Լուտոնի» հարձակվող Բամ Ադեբայոն։
Քվեարկությունը կտևի մինչև երկուշաբթի՝ փետրվարի 12-ը։
Աղբյուր ArmSport.am




















