top of page

Genesis Armenia-ի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 15, 2024
  • 1 min read

ree

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ներկայացուցչական կազմը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի հետ:



Պատվիրակությունը գլխավորող քգթ, դոցենտ, Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղվածությունը, գիտավերլուծական, հրապարակային-քաղաքական և կազմակերպական աշխատանքների սպեկտորը, խոսել տարածաշրջանային և համաշխարհային գործընթացների համատեքստում ՀՀ - ԻԻՀ բնական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին, կարևորել հակահայկական և հակաիրանական քարոզչական ու դիվանագիտական քայլերի չեզոքացմանն ուղղված համատեղ ջանքերը:



Անդրադարձ է եղել հիմնադրամի քաղաքական և գաղափարախոսական հիմքում ընկած կարևոր հարցերի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը:



Աբրահամ Գասպարյանն անհրաժեշտ է համարել, որ Իրանը կարողանա ռազմավարական և երկարաժամկետ հեռանկարում դիտարկել Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները՝ բոլոր բաղադրիչներով՝ անվտանգային, տնտեսական, մշակութային, գործուն ներգրավվածություն ունենա Հարավային Կովկասում կայուն, անվտանգ և հուսալի միջպետական հարաբերություններ հաստատելու, հավասարակշռող աշխարհաքաղաքական գործոն դառնալու գործում՝ անկախ չգիտակցված սայթաքումներից և անզգույշ հայտարարություններից:



Այս հարցում, Գասպարյանի խոսքով, Genesis Armenia-ն պատրաստ է իր հանրային և քարոզչական հնարավորություններն ու փորձը կիսել բարեկամ Իրանի դեսպանության հետ:



Հանդիպմանը մասնակցել են նաև հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Բադալյանը, Քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտի ղեկավար Արթին Առաքելյանը, պատմագիտական հարցերով խորհրդատու Արմեն Սարգսյանը:

1/3160
bottom of page