top of page

ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵԱ. ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՍՕՐ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 16, 2024
  • 1 min read
ree

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փետրվարի 16-ին պայքարը սկսում են ազատ ոճայինները։ Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով կլինի նրա մրցակիցը:

Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Լեհաստանի ներկայացուցիչ Կրիստոֆ Բինկովսկու հետ:

Արման Անդրեասյանը (70 կգ) նույն փուլում կմրցի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովի հետ:

Արման Ավագյանը (79 կգ)ևս պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, սակայն նրա մրցակիցը ևս դեռևս հայտնի չէ:

Այսօր մեր վերջին ներկայացուցիչը՝ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Ահմեդ Բատաևի հետ:


1/3160
bottom of page