«Ուրարտուի» պաշտպանը կոտրվածք ունի, ապաքինման համար կպահանջվի մոտ 2-3 ամիս.
Feb 12, 2024
1 min read

«Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Պուցկոն վնասվածք է ստացել արտասահմանյան հավաքի ընթացքում։ «Ուրարտուի» ակումբից հայտնում են, որ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի նրբոլոքի կոտրվածք։
Նշվում է, որ ապաքինման համար կպահանջվի մոտ 2-3 ամիս։
Մաղթում ենք մեր պաշտպանին շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ խաղադաշտ։




















