top of page

Wildberries-ով գնումներ է կատարում Հայաստանի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը

  • Feb 4, 2024
  • 1 min read

Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը  ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ  Wildberries-ով գնումներ է կատարում Հայաստանի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը։

Նրա խոսքով՝ վաղ թե ուշ ընկերության բոլոր աշխատակիցները դառնում են հարթակի օգտատերեր։ Մի անգամ նույնիսկ եղել է մի դեպք, երբ HR-ում աշխատող մի աղջիկ խնդրել է արգելափակել իր մուտքը շուկա, քանի դեռ ինքը հիփոթեք է վճարում:

«Ես ինքս անընդհատ գնում եմ, այսինքն՝ օրը երեք-չորս անգամ անպայման պատվերներ եմ անում»,- ասել է նա։

Խոսելով ընդհանուր հաճախորդների բազայի մասին՝ գլխավոր տնօրենը նշել է, որ այն կազմում է մոտ 70 մլն։

1/3402
bottom of page