top of page

Վերջին 3-4 տարում մեր երկրում մեծացել է չարորակ նորագոյացությունների՝ առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը․ Անահիտ Ավանեսյան

Feb 3, 2024
1 min read

Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը հայաստանյան ամենագողտրիկ անկյուններից մեկում` Ջերմուկում։ Միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում առողջական ամենատարածված խնդիրներից և մահացության հիմնական պատճառներից մեկը, ուստի հիվանդության դեմ պայքարում առաջընթաց գրանցելը շարունակում է մնալ հրատապ խնդիր:

Այս տարվա կարգախոսն է` «Շտկել բուժօգնության բացերը». կոնգրեսի շրջանակներում հայ և արտերկրյա ճանաչված մասնագետները կքննարկեն քաղցկեղի դեմ պայքարի ներկայիս քաղաքականությունն ու ռազմավարությունը, կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, հանդես կգան զեկույցներով:

«Վերջին 3-4 տարիներին մեր երկրում չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման սքրինինգների, թիրախային բուժման ծրագրերի, ծառայությունների հասանելիության, ենթակառուցվածքների ընդլայնման և վերազինման շնորհիվ մեծացել է առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազել է մահացությունը»,֊նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ցուցանիշները հուսադրող են, բայց չպետք է բավարարվել այդ արձանագրումներով. «Կառավարության և Առողջապահության նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը, որը և պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին»։

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ կարևորվում է միջազգային հաղորդակցությունն ու համագործակցությունները, որոնք հնարավոր են դառնում նաև այս կոնգրեսի շնորհիվ:

1/3798
bottom of page