Երևանում 52-ամյա տղամարդը ցած է նետվել էլիտար շենքի 12-րդ հարկից
- Lida Nalbandyan
- Feb 11, 2024
- 1 min read

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցի 74 շենքի բակային հատվածում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողԳագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները բակային հատվածում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 52-ամյա Րաֆի Դ.-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ տղամարդը ինքնասպանություն է գործել շենքի 12-րդ հարկից իրեն ցած նետելով։




















