top of page

Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականшպատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 12, 2024
  • 1 min read

ree

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան. խոսքն օկուպացված Արցախի տարածքների մասին է:



Սակայն գործակալությունը նշում է, որ տեղեկամատյանները ստույգ չեն և ընդգրկում են նախկին շփման գծի տարածքների տվյալները: Դրանք հիմնականում ընդգրկում են օկուպացված Քարվաճառի շրջանի Մռավ լեռնաշղթայի շուրջ ականապատված տարածքները։



Հիշեցնենք, որ հունվարի վերջին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյան աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: 



Նշվել էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:

1/3161
bottom of page