top of page

Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. Պատրուշև

Feb 16, 2024
1 min read

Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Նա մասնակցում է Բիշքեկում անցկացվող Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։

«Մենք տեսնում ենք նաև արևմտյանների ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը։

1/3798
bottom of page