top of page

ԵՄ անդամ 27 երկրները համաձայնել են 50 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային

Feb 1, 2024
1 min read

Եվրոմիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնել են ԵՄ բյուջեից 50 մլրդ եվրո հատկացնել՝ Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին X սոցցանցում գրել է Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«27 առաջնորդները համաձայնել են Ուկրաինային 50 մլրդ եվրո ծավալով օգնության լրացուցիչ փաթեթ տրամադրել եվրոպական բյուջեից»,- գրել է նա՝ այլ մանրամասներ չներկայացնելով:

1/3798
bottom of page