top of page

ՄԻԱՅՆ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՄԲԻՑԻԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼ

Feb 2, 2024
1 min read

Հասկանալի է, որ հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումներ պետք է լինեն, բայց մեր առաջնորդությունը չափազանց կարևոր է, որ մենք կոտրենք այդ վախերը։ Դրանք կոտրելով, վստահ եմ, որ Հայաստանը աշխարահում լինելու է մրցունակ։ Միայն այդ ճանապարհով է, որ Հայաստանը կարող է  ամբիցիաներ ունեցող երկիր  դառնալ և աշխարհին, մոլորակի մարդկանց ինչ-որ լուծումներ առաջարկելով՝ փոխել ՀՀ-ի և հայ մտածողի, արարողի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը։ Այս մասին քիչ առաջ «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«ՀՀ-ն հավերժ տրտնջացողից, բողոքողից պետք է վերափոխվի լուծումներ առաջարկող օգտակար պետության և սուբյեկտի: Վախերը, որոնք նույնիսկ պետական ապարատում կան, մենք պետք է կոտրենք, որովհետև ես ինքս այլ կերպ չեմ պատկերացնում, քան հենց արհեստական բանականության և տեխնոլոգիական նոր լուծումների միջոցով այդ թռիչքաձև աճի ապահովումը»,- ասաց նա:



1/3798
bottom of page