Ինչքան էլ Հայաստանը պաշտպաններ ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել․ Ալիև
- Lida Nalbandyan
- Feb 14, 2024
- 1 min read

«Ինչքան էլ Հայաստանը պաշտպաններ ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին երդմնակալության արարողության ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։
«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների ու շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա հավանաբար բոլորն են տեսնում։ Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղ պայմանագիր չի լինի»,- հայտարարել է Ալիևը։




















