top of page

«Ես ակնթարթորեն կլուծեմ Ուկրաինայում հակամարտությունը». Թրամփը պատասխանել է Պուտինին

Feb 15, 2024
1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաճոյախոսություն է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի համար նախընտրելի է աշխատել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ: «Իրականում Ռուսաստանի նախագահ Պուտինն ինձ հաճոյախոսություն արեց։ Նա պարզապես ասաց, որ կնախընտրեր, որ նախագահը լիներ Ջո Բայդենը, այլ ոչ թե Թրամփը: Դա հաճոյախոսություն է»,- ասել է Թրամփը:

«Երբ ես հաղթեմ նախագահական ընտրություններում, ակնթարթորեն կլուծեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը։ Ամեն ինչ արագ կլուծվի»,- հավելել է նա:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը, բայց նախընտրելի է Բայդենը, քանի որ «նա ավելի փորձառու, կանխատեսելի մարդ է»:

1/3798
bottom of page