top of page

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 16, 2024
  • 1 min read

ree

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ըստ ՀՔԾ-ի, 2013-ին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Նիստերի դահլիճ է ժամանել Բարսեղ Բեգլարյանը։ Սարգսյանը նույնպես մասնակցում է նիստին։ Սարգսյանին իր աջակիցները դահլիճում ծափերով դիմավորեցին։


1/3160
bottom of page