top of page

Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Feb 19, 2024
  • 1 min read

ree

Այսօր՝ փետրվարի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 8-րդ շենքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակչի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել՝ նետվելով 10-րդ հարկից: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

1/3160
bottom of page