top of page

«Եթե պարզվի, որ Ադրբեջանն առաջնորդվում է վատագույն սցենարով, մեր ռազմավարությունը չպետք է փոխվի»․ Փաշինյան

Jan 20, 2024
1 min read

«Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնել, բայց նույնիսկ այս պարագայում մենք մեր ռազմավարությունը չպետք է փոխենք»,- խաղաղության պայմանագրի մասին իր ելույթում՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Երկկողմ աշխատանքային խողովակը պետք է բերի արդյունքների, իսկ արդյունքն այն է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանն առանց վերապահումների ոչ միայն հայտարարեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլև այդ իրողությունն արձանագրվի դե յուրե։ Եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանը իմ ասած վատագույն սցենարով է առաջնորդվում, սա մեր ռազմավարությունը չպետք է փոխի․ մեր ռազմավարությունը պետք է հենվի լեգիտիմության վրա»։

1/3798
bottom of page