top of page

Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս. Նիկոլ Փաշինյան

Feb 1, 2024
1 min read

Դիվանագիտությունը գործիք է, ինչպես ձեր առջեւ դրված համակարգիչը, եւ շատ էական է, թե ինչ ծրագիր է դրված դրա մեջ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին,  Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ դիվանագիտությունն իրականում այս ինչ-որ մենք կխոսենք և կպայմանավորվենք, այդ մեր խոստացածը և պայմանավորվածը փաթեթավորելու և արտաքին աշխարհին ներկայացնելու մեջ է:

Օրինակ, ի՞նչ կապ ունի Ադրբեջանն այս պատմության հետ: Կապ ունի՞, թե կապ չունի: Խնդիրն այն է, որ միշտ քո միջավայրը և այն մարդիկ, ում հետ դու ունես բարեկամական, թե թշնամական հարաբերություններ, իրենք քո գիտակցության մասն է:

Օրինակ, մեր հիմնի մեջ կան տողեր, չէ՞, մեր հիմնը մեր ամենակարևոր տեքստն է, որը մենք պետք է և կարող ենք ունենալ: Օրինակ, մեր հիմնի մեջ կա թշնամի բառը. «թող փողփողա թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»: Այս ի՞նչ է նշանակում, այս նշանակում է, որ թշնամու ընկալումը մեր ընկալման, մեր աշխարհընկալման ամենակարևոր մասն է:

Այս առումով մենք ինչ անում ենք և ինչ չենք անում՝ մեր թշնամին միշտ ներկա է: Կապ չունի՝ մենք դրա մասին հայտարարում ենք, թե չենք հայտարարում:

Ես ուզում եմ մի փաստի ուշադրություն դարձնել, օրինակ, Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետությունը: Որովհետև նրանք իրենց պետականության և հանրային հարաբերությունների ընկալումն ընկալում են Հայաստանից ստացվող, Հայաստանից մղվող ազդեցությունների վրա: Ինչպես է Հայաստանն իրենց վրա ազդում: Ինչպես են և Հայաստանը, և Հայաստանի ընկալումներն ազդում իրենց ընկալումների վրա: Եվ սա փոխադարձ պրոցես է»,- հայտարարեց Փաշինյանը:


1/3798
bottom of page