top of page

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 18, 2024
  • 1 min read
ree

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանից հաստատեցին Փարաքարի համայնքապետի հրաժարականի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը։

Լրատվական գործակալությունը հայտնում է, որ հրաժարականի պատճառները մարզպետարանը չի մեկնաբանել։

bottom of page