top of page

Երևա՛ն, թող քո ամեն նոր օրը լինի ավելի լուսառատ, քան նախորդը. Արթուր Վանեցյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Oct 12
  • 1 min read

ree

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը խոսք է հղել Երևանի օրվա առիթով։

«Համայն հայության մայրաքաղաք, դարերի քայլքից մշակույթ կերտած իմ Երևան, մեր սրտերի մայրաքաղաք, մեր գույների, երգերի ու երազանքների օրրան։ Քո ամեն շունչը պատմություն է, ամեն փողոց հիշողության ժապավեն, արևածագը ապագայի նկատմամբ նոր հավատ։

Շնորհավոր Երևան՝ հազարամյակների հմայքով, բազմանշանակ հոգով ու անսպառ երիտասարդությամբ։

Թող քո ամեն նոր օրը լինի ավելի լուսառատ, քան նախորդը, և թող յուրաքանչյուր երևանցու սրտում միշտ վառվի քո հանդեպ անսահման սերը»,- գրել է Վանեցյանը։

 
 
bottom of page