top of page

Գործարար Կարեն Սիմոնյանը կմասնակցի Գյումրու ավագանու ընտրություններին

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Feb 28
  • 1 min read

Գործարար Կարեն Սիմոնյանը որոշել է մասնակցել Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջով հրապարակած տեսանյութի միջոցով:

Նա, ներկայացնելով կենսագրությունը, նշել է, որ ծառայել է ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության զորքերում:

«Սկզբանական աշխատանքս սկսել եմ բանվորությունից, հիմա մի քանի ֆիրմաների սեփականատեր ու հիմնադիր եմ և մի քանի զարգացող բիզնեսների կառավարիչ:

Խորհրդակցել եմ ընկերներիս, թիմակիցներիս և բազմաթիվ գյումրեցիների հետ, որոշել եմ մասնակցել Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին: Այս որոշումս ամրապնդվեց «Գյումրին ազատ տնտեսական գոտու» ծրագրի ստորագրահավաքի ընթացքում, որտեղ 7,500 գյումրեցի աջակցություն հայտնեց և պատգամ, որ տեր կանգնենք այդ ծրագրին:

Ես, որպես գործարար, ինքնաբավ մարդ եմ, բայց անկեղծ լինենք, չես կարող լիարժեք ինքնաբավ լինել, քանի դեռ Գյումրիում կա բարձր աղքատություն և վերջնականապես քաղաքը չի ազատվել «աղետի գոտի» պիտակից: Ես իմ մեջ տեսնում եմ կարողություն, որը օգուտ կբերի մեր քաղաքին»,- ասել է:

bottom of page